Ընդդիմությունը՝ խոտի դեզի վրա
Քաղաքական
08:18 25/03/2025

Ընդդիմությունը՝ խոտի դեզի վրա

Քանի այդպես էլ չկա բացատրություն, թե ինչպիսի արդյունավետ ռազմավարություն պիտի ու ուզում է կիրառել ընդդիմությունը՝ իշխանության հասնելու ու նիկոլին իշխանությոնից զրկելու համար, ես էլ, հանրություն իրավունք ունի մտածել, որ ընդդիմությունը իրականում չի ուզում իշխանություն։

Նիկոլ Փաշինյանի մորթոտած Հայաստանը վերականգնելու համար, հանրության սպասելիքները իրականացնելու համար այնքան կամք ու գործ է պետք, որ կարծես թե ընդդիմությունից ոչ ոք էլ անկեղծորեն չի ուզում մտնել այդ լծի տակ։

Նայելով, թե երբ է առավելապես ակտիվանում ընդդիությունը, կարելի է անել հաջորդ եզրակացությունը՝ մի թևը պարզապես չի ուզում մյուսի իշխանությունը։ Բավական է մի թևը ակտիվանա, մյուսներն էլ են ոգևորվում։ Այս կամ այն ձևով։

Քանի որ, ըստ հայտարարածի՝ ընդդիմական միասնություն հնարավոր չէ, սկսում են իրար խանգարել, մրցակցել, հիշողությունները սրել՝ իրենց էլ, հանրության էլ։

Այնպես որ՝ բացարձակ իմաստով ճիշտ չէ, թե ընդդիմական առաջնորդները ասում են՝ կամ ես, կամ նիկոլը։ Նրանք ուղղակի ասում են՝ իսկ ինչո՞ւ դու որ։



Անահիտ Ոսկանյան

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ընդդիմությունը՝ խոտի դեզի վրա